Ստեփանակերտում կառավարությունից անհապաղ քայլեր են պահանջում

  • 16:10 29.07.2023

«Կառավարության գործողություններին սպասելու ժամանակ չկա։ Երեկոյան դուրս եմ գալիս Վերածննդի հրապարակ՝ պահանջելու, որպեսզի Կարմիր խաչի առաքելությունը և ռուսական խաղաղապահ ուժերը կատարեն իրենց պարտականությունները»,- սոցցանցի իր էջում գրել է ստեփանակերտցի Մերի Գրիգորյանը։

Նա նման որոշման է հանգել «ԿԽՄԿ-ի և ԼՂՀ-ի ներկայությամբ ադրբեջանցի սահմանապահների կողմից Հաքարի գետի կամրջի ապօրինի անցակետից 68-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանին առևանգելու մասին լուրերից հետո»։

Դիանա Բարիկյանը կարծում է, որ պետք է պահանջնել միջազգային խաղաղապահների ներկայություն, քանի որ ռուս խաղաղապահները ոչինչ չռն ուզում անել, քանի որ «Ռուսաստանը Ադրբեջանի դաշնակիցն է»։

Լևոն Ավակյանը տարակուսանք հայտնեց. «Ստացվում է, որ ադրբեջանցի զինվորականները նույնիսկ ԿԽՄԿ-ի ներկայությամբ կարող են պարզապես կալանավորել մարդկանց։ Սկզբունքորեն ստացվում է, որ ոչ ռուս խաղաղապահները, ոչ էլ Կարմիր Խաչը չեն կարող մեր քաղաքացիներին պաշտպանել հարեւանների բարբարոսական ոտնձգություններից։ Մենք պետք է անհապաղ գործենք»։

«Դադարեցրեք երգ ու պարով հանրահավաքներ կազմակերպելը։ Մենք այսօր պետք է հավաքվենք հրապարակում և հայտարարենք մեր իրավունքների մասին։ Եվ վերջապես արտահայտենք մեր վերաբերմունքը նրանց նկատմամբ, ովքեր հայտարարել են, որ ապահովելու են մեր անվտանգությունը»,- ասաց Կամո Պետրոսյանը։

Իսկ Վիլեն Հովհաննիսյանը կարծում է, որ մարդիկ ոչ թե պետք է սպասեն կառավարության հրահանգին, այլ գնան անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանին փրկելու և պահանջեն, որ դա չկրկնվի։

«Դե, էլ ի՞նչ պետք է լինի, որպեսզի հասկանանք, որ Ադրբեջանն ու նրա առաջնորդը գործում են ռուսական քաղաքական էլիտայի խրախուսմամբ։ Մենք պետք է ավելի լուրջ վերաբերվենք մեր վիճակին, հետո ավելի վատ կլինի, ու շտկելու բան չի լինի»,- ասաց տղամարդը։

f