44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիներն այսօր բողոքի ցույց են անում Կառավարության շենքի դիմաց եւ պահանջում հանդիպում վարչապետի հետ։
Երեկ նրանք ակցիա իրականացրին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ։ Արցախցիների ներկայացուցիչներին ընդունեց դեսպանի գլխավոր խորհրդականը։ Եւ պարզվեց, որ վարչապետին ուղղված Մարգարիտա Քարամյանի նամակը թարգմանված այդ մարդու սեղանին էր։
Ռուս չինովնիկն ասել է, որ Նիկոլ Փաշինյանն արևմտամետ է, ու կշտամբել արցախցիներին դրա համար, որ ասել են, թե Բերձորի միջանցում ռուս խաղաղապահներ չկան։
«Նամակը թարգմանված, ՌԴ դեսպանի խորհրդականի սեղանին դրված էր»։ Այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ Factor TV -ի հետ զրույցում հաստատեց Վերադարձ դեպի Դիզակ ՀԿ ղեկավար Մարգարիտա Քարամյանը։ «Ուզում ենք հասկանալ՝ ինչո՞ւ է մեր նամակը հայտնվել նման չինովնիկի մոտ և ինչ իրավունքով է նա մեզ պրետենզիաներ ներկայացնում, երբ որ մենք այդ նամակով դիմել ենք ՀՀ վարչապետին»,- նշեց Քարամյանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: