Սեպտեմբերի 1-ից Ռուսաստանը դադարեցրել է սոցիալական վճարումները, որոնք վերաբերում են Աբխազիայի բժիշկներին, ուսուցիչներին և իրավապահներին, հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Շամբան։
Ինչպես հայտնում է Շամբան, այդ հարցը քննարկվել է օգոստոսին Մոսկվայում ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակի և Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի հանդիպման ժամանակ։ «Բանն այն էր, որ մեր պարտավորությունները չկատարելը կարող է հանգեցնել որոշակի պատժամիջոցների, որոնք արդեն սկսել են կիրառվել սեպտեմբերի 1-ից”։
Այս մասին Շամբան հայտարարել է սոցիալական ցանցերում հայտնված Կոզակի և Բժանիայի հանդիպման արձանագրությունները մեկնաբանելիս։ Կետերից մեկում ասվում էր, որ Ռուսաստանը կդադարեցնի ֆինանսական օգնությունը Աբխազիային այնքան ժամանակ, քանի դեռ նա չի կատարել երեք պարտավորությունները. վավերացնել դատական և արբիտրաժային վճիռների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը, ապահովել Աբխազիայի տարածքում ռուսաստանյան իրավաբանական անձանց կողմից ներդրումային ծրագրերի իրականացման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելը, ռուս ներդրողների համար առևտրային անշարժ գույքի շուկայի սահմանափակումները վերացնելը:
Հիշեցնենք, որ Աբխազիան արդեն 33 տարի կտրականապես հրաժարվում է անշարժ գույքի սեփականության իրավունքը փոխանցել ռուսներին, նույնիսկ եթե նրանք պատրաստ են ներդրումներ կատարել։ Այս մերժման պատճառով Աբխազիայում իշխանությունը մի քանի անգամ փոխվեց, բայց հանրապետությունում ոչ ոք չհամաձայնեց հողը հանձնել ռուսներին։
Շամբայի խոսքով՝ «Ռուսաստանի հետ հարաբերությունները զգալիորեն փոխվել են», և անհրաժեշտ է «շտկել իրավիճակը»։ Մինչեւ տարեվերջ, եթե պատժամիջոցները շարունակվեն, շատերը կտուժեն։ Մենք կմտածենք, թե ինչպես դուրս գանք այս իրավիճակից»,- ասել է Շամբան։
Նախարարը նշել է, որ օգոստոսի 26-ին Սուխումում պետք է կայանար ռուս-աբխազական միջկառավարական հանձնաժողովի նիստը, սակայն այն չեղարկվել է, քանի որ, ըստ նախարարի, Ռուսաստանի ներկայացուցիչները «չցանկացան հայտարարել Աբխազիայի անկախության միջազգային ճանաչման ֆինանսավորումը դադարեցնելու մասին»։
Մոսկվան, հնարավոր է, սկսել է Աբխազիայի “սլիվը”՝ վրացական ղեկավարության հավատարմության դիմաց, որը գնալով ավելի է թեքվում դեպի Ռուսաստան եւ Թուրքիա։ Նույն կերպ Ռուսաստանը «սլիվ արեվ» Արցախը՝ Բաքվին իր եւ Թուրքիայի կողմը գրավելու համար։
«Անկախ Աբխազիայի» նախագիծը նույնպես կարծես թե մոտենում է ավարտին։