Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 14-ի կեսօրից հետո, 15-ի գիշերը, 16-ին, 18-19-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 17-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am -ին հաղորդում են, որ Երևան քաղաքում` սեպտեմբերի 14-ի, 16-ի և 19-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերը, 17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 15-ին և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +26+28։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +18+23,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +18+20,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +23+25,
Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ 13+20,
Լոռի՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +18+22,
Տավուշ՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +21+24,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +18+20,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +23+27,
Արարատ՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +27+29,
Արմավիր՝ գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +27+29,
Վայոց ձորի լեռները՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +18+21,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +27+29,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +23+26,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +19+21:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: