«Բարձրահասակ, սիգարետ ծխող, կիսահայ». Ջոնսոնը Լավրովի մասին

  • 14:07 12.10.2024

2017 թվականին Բորիս Ջոնսոնը, որպես Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար, Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Լավրովի հետ։ Ջոնսոնն այս մասին գրել է իր հուշերում։

Նա Լավրովին նկարագրել է այսպես. «Բարձրահասակ, մեկը մյուսի հետևից սիգարետներ ծխող, կիսահայ, մութ ու տարօրինակ, գոհ մռայլ հայացքով»։ «Նա,- դառնում է Ջոնսոնը քաղաքական բնութագրման,- Ռուսաստանի ամենաերկար ծառայած արտգործնախարարն է ցարական ժամանակներից ի վեր, և նա մեր օրերի Գրոմիկոն է՝ ռուսական արտաքին քաղաքականության հոգնեցուցիչ անձնավորումն իր ողջ խորամանկությամբ, խուսափումներով և ստերով»:

«Ես սըր Գեյը չեմ», – ասաց Սերգեյը, երբ մենք սեղմեցինք ձեռքերը: «Սըր Գեյսերը ձեր արտաքին գործերի նախարարությունում են»,- Ջոնսոնի խոսքով, այսպես է սկսել հանդիպումը ռուս նախարարը։ «Բնականաբար երկկողմանի հանդիպմանը», շարունակում է հուշերի հեղինակը, հաջորդել է «բառացիորեն շիկացած ընթրիք», որի ժամանակ Լավրովը «ստիպել» է նրան «նստել վառվող բուխարիի առջև, այնքան տաք, որ քրտինքը հոսել է դեմքովս», «կարծես նա տանջում էր վիկտորիանական դպրոցի “պեդիկ”-դասընկերոջը»:

Բախտի քմահաճույքով, Ջոնսոնի հայրական նախապապը՝ թուրք լրագրող Ալի Քեմալը (1867–1922), կարճ ժամանակով ներքին գործերի նախարար է եղել Օսմանյան կայսրության վերջին մեծ վեզիր Ահմեդ Օքդայի կառավարությունում։ Այս պաշտոնում նա տվել է Քեմալ Աթաթուրքի ձերբակալության հրամանը։ Ավելի ուշ՝ Աթաթուրքի իշխանության գալուց հետո, Նուրեդդին Քոնյարի հրամանով սպանվել է։ Դրանից հետո Բորիս Ջոնսոնի պապը՝ Օսման Ալին, փախել է Մեծ Բրիտանիա, որտեղ ստացել է Վիլֆրեդ Ջոնսոն անունը։