Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը նոր բանաձեւեր է ընդունել, որոնք դատապարտում են Բաքվի ռեժիմի անօրինական գործողությունները և կոչ անում ազատ արձակել Արցախի նախկին ղեկավարությանը և Ադրբեջանում ապօրինի պահվող բոլոր հայ գերիներին։
Բաքուն այլևս չի հասցնում պայքարել գործողությունների, բանաձևերի և հայտարարությունների դեմ, որոնք ուղղակիորեն ցույց են տալիս Ալիևի քաղաքականության ռասիստական, ցեղասպանական բնույթը։ Բաքուն վրդովված է, որ վերջին 30 տարիների ընթացքում նույն երկրների խորհրդարանները Հայաստանին չեն մեղադրել «օկուպացիայի» մեջ։
«Մենք կտրականապես մերժում ենք Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի հակաադրբեջանական երկու բանաձևերը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարի մեկնաբանության մեջ։
Նրա խոսքով, «անընդունելի է, որ Նիդերլանդների ԱԳՆ ղեկավար Կասպար Վելդկամպն իր ելույթում աջակցություն է հայտնել այս կողմնակալ բանաձևերին և կոչ է արել ազատ արձակել նախկին անջատողական ռեժիմի ներկայացուցիչներին և Ադրբեջանի կողմից կալանավորված ահաբեկիչներին՝ կոչ անելով, նրանց «ռազմագերիներ» անվանելով։
«Ցավալի է, որ այս փաստաթղթերը և արտահայտված կարծիքները լիովին անտեսում են մեր երկրի դեմ ժամանակին իրականացված ռազմական օկուպացիայի փաստը, ադրբեջանական բնակչության էթնիկ զտումները և հայկական կողմի շարունակվող տարածքային հավակնությունները Ադրբեջանի դեմ»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը ղեկավարը։
Ի տարբերություն Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, որտեղ խորհրդարանական բանաձեւերը սովորաբար չեն աջակցվում գործադիր իշխանության կողմից, Նիդեռլանդների ԱԳՆ ղեկավարը պաշտպանել է պառլամենտի բանաձեւերը։