Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը կախված է կողմերից, ոչ թե Վաշինգտոնից․ Միլլեր

  • 15:41 16.10.2024

Վաշինգտոնը խաղաղության համաձայնագիրը երբեք չի կապել Բաքվում կայանալիք COP29-ի հետ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ շեշտելով, որ ԱՄՆ-ն ամիսներ առաջ էր դեռ ցանկանում տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը և կողմերին մղում էր այդ համաձայնագրի տորագրմանը։

Միլլերը հույս է հայտնել, որ այն ի վերջո կստորագրվի։

«Բայց դա կախված է կողմերից, ոչ թե Միացյալ Նահանգներից», – եզրափակել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը:

f