Իրանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ իսրայելական հարվածներից հետո, տեղեկացրել է Mehr-ը։
«Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը սիոնիստական վարչակարգի ագրեսիվ գործողությունները համարում է միջազգային իրավունքի եւ ՄԱԿ Սահմանադրության ակնհայտ խախտումներ, հատկապես տարածքային ամբողջականության եւ ազգային ինքնիշխանույթան դեմ սպառնալիքի եւ ուժի կիրառման արգելքի սկզբունքի»,- նշվել է գերատեսչության հայտարարությունում, որում պարունակվում է ձեռնարկված գրոհի վճռական դատապարտում։
Նախարարությունն ավելացրել է, որ ԻԻՀ-ն իրավունք ունի եւ պարտավոր է պաշտպանել իրեն ագրեսիայի օտարերկրյա ակտերից՝ հենվելով իր օրինական պաշտպանության անքակտելիի իրավունքի վրա, որն արտացոլված է նաեւ ՄԱԿ Կանոնադրության 51-րդ հոդվածում։
Ինչպես ընդգծել է Իրանի ԱԳՆ-ն իր հայտարարությունում, երկիրն օգտագործում է «իրանական ազգի բոլոր նյութական եւ հոգեւոր հնարավորությունները իր անվտանգությունը եւ կենսական կարեւոր շահերը պաշտպանելու համար։
Գերատեսչությունը շնորհակալություն է հայտնել «տարածաշրջանի եւ աշխարհի այլ մասերի խաղաղասեր երկրներին իսլամական հանրապետության դեմ իսրայելական ագրեսիայի ակտը դատապարտելու համար»։