DW
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հրամայել է լրացուցիչ հակահրթիռային պաշտպանության կործանիչներ և տանկերային ինքնաթիռներ, ինչպես նաև ԱՄՆ ռազմաօդային ուժերի մի քանի B-52 հեռահար հարվածային ռմբակոծիչներ ուղարկել Մերձավոր Արևելքի տարածաշրջան: Այս մասին ուրբաթ օրը՝ նոյեմբերի 1-ին, ասված է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերի հայտարարության մեջ։
Նրա խոսքով՝ այդ միջոցը ձեռնարկվում է տարածաշրջանում ԱՄՆ ուժերի և քաղաքացիների պաշտպանության, Իսրայելի պաշտպանության և դիվանագիտության միջոցով զսպման ու դեէսկալացիայի հետ կապված։ Ուժերը կսկսեն ժամանել առաջիկա ամիսներին, երբ տարածաշրջանը կլքի USS Abraham Lincoln ավիակիր հարվածային խումբը, ավելացրել է Ռայդերը:
Դա տողի է ունենում Իսրայելում «Terminal High Altitude Area Defense» (THAAD) հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման որոշման համատեքստում, ինչպես նաև Արևելյան Միջերկրական ծովում Ամֆիբիա դեսանտային խմբի/ծովային էքսպեդիցիոն ստորաբաժանման (ARG/MEU) մշտական ներկայությայն ֆոնին, պարզաբանել է Պենտագոնը։
ԱՄՆ-ն, փաստորեն, բացահայտորեն ստանձնում է Իսրայելի պաշտպանության ողջ պատասխանատվությունը՝ «կանխելով» հնարավոր քայլերը, որոնք սպառնում են Պաղեստինում հրեական պետության գոյությանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: