Մարտի 11-ին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում բանակցություններ կանցկացվեն Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև։
Ինչպես հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու ամերիկացի պաշտոնյաների, Միացյալ Նահանգները նախատեսում է Սաուդյան Արաբիայում ուկրաինական պատվիրակության հետ բանակցությունների ընթացքում պարզել՝ արդյոք Կիևը պատրա՞ստ է զիջումների գնալ Ռուսաստանին՝ պատերազմը դադարեցնելու համար։
«Մենք ցանկանում ենք տեսնել, թե արդյոք ուկրաինացիները շահագրգռված են ոչ միայն խաղաղությամբ, այլ իրատեսական խաղաղությամբ», – ասել է աղբյուրը: «Եթե նրանց հետաքրքրում են միայն 2014 կամ 2022 թվականների սահմանները, դա ինչ-որ բան է ասում»: Եթե Ուկրաինան նորից բարձրացնի 1991 թվականի սահմանների հարցը, ապա դա անլուրջ կլինի, ասում է մեկ այլ աղբյուր։
Միաժամանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ընդգծել է, որ Ուկրաինան, հավանաբար, ստիպված կլինի զիջել այն տարածքները, որոնք օկուպացված են Ռուսաստանի Դաշնության կողմից 2014 թվականից։
Ըստ Ռուբիոյի՝ և՛ Կիևը, և՛ Մոսկվան պետք է գիտակցեն, որ Ռուսաստանին չի հաջողվի գրավել ողջ Ուկրաինան, ինչպես Ուկրաինան չի կարողանա վերադարձնել 2014 թվականից ի վեր կորցրած բոլոր տարածքները։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: