Բայրամով․ Երևանը համաձայնվել է Բաքվի բոլոր պայմաններին, մնում է Սահմանադրությունը

  • 15:59 13.03.2025

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն արդեն ավարտված է։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով, Հայաստանն ընդունել է ադրբեջանական կողմի առաջարկները պայմանագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ. «Տեքստի վրա աշխատանքն ավարտված է»,- ասել է նա։

«Հաջորդ փուլում Բաքվի ակնկալիքներն այն են, որ Հայաստանը պետք է փոփոխի իր սահմանադրությունը, որը դեռևս տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ»,- ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանը նաև Սահմանադրության փոփոխության մասին է խոսել, նշելով, որ “նոր Սահմանադրությունը ռեգիոնալ նշանակություն կունենա”։ Այսինքն, Հայաստանի Սահմանադրությամբ կամրագրվի Ադրբեջանի և Թուրքիյի “տարածքային ամբողջականությունը”։

f