ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ութքոֆն ուրբաթ առավոտյան Մոսկվա կատարած գիշերային այցից հետո վայրէջք է կատարել Ադրբեջանի մայրաքաղաքում, ինչը, թվում է, լավ համակարգված դիվանագիտական քայլ է Իսրայելի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև: Դրա մասին գրում է իսրայելական The Jerusalem Post պարբրականը։
«Իսրայելա-ադրբեջանական հարաբերություններում ներգրավված աղբյուրները նշում են, որ այցի համակարգումը հատկապես ինտենսիվ է դարձել մարտի 5-ից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Կնեսետում շեշտեց իր հավատարմությունը երկրների միջև եռակողմ գործընկերությանը:
Միևնույն ժամանակ, ավագ ռաբբիների նամակը նախագահ Թրամփին, որը կոչ էր անում ընդլայնել Աբրահամի համաձայնությունները և ամրապնդել Իսրայելի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական դաշինքը, զգալի արձագանք է առաջացրել քաղաքական և դիվանագիտական միջանցքներում: Նամակն ուղղակիորեն ազդել է Բաքու այցի նախապատրաստման վրա»,- գրում է պարբերականը։
Փաստորեն, ԱՄՆ-ն մի ամբողջության մեջ է տեսնում Ուկրաինայի, Պաղեստինի և Հայաստանի հարցերը, համարելով, որ ուժն է որոշում ամեն ինչ։ Ուկրաինան պետք է զիջի Ռուսաստանի կողմից զավթած տարածքները և չհիշի 1991 թ․ սահմանների մասին, Հայաստանը, հակառակը, պետք է հիշի 1991-ի սահմանները և մոռանա Արցախի, Նախիջևանի, Կարսի և Արարատի մասին։ Իսկ պաղեստինցիներին կառաջարկեն տեղափոխվել Աֆրիկա և չհիշել ՄԱԿ-ի որոշումների մասին։ Այդպիսին է լինելու նոր աշխարհակարգը։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: