Սա պատմության հեգնանք չէ, այլ լավ մշակված պլան՝ ճիշտ դերակատարներով

  • 10:36 23.04.2025

Ջահերով երթ Ստեփանակերտում, 2022, ապրիլի 23

Ծեղասպանության 110-րդ տարելիցի նախորեին Հայաստանում կատարվող իրադարձությունները պատմության հեգնանք են անվանում ոմանք։ Սակայն մինչեւ 2018 թ․ եւ դրանից հետո տեղի ունեցածի խրոնոլոգիան հուշում է, որ իրականացվում է հայ ժողովրդի, նրա պատմական հայրենիքի և պետականության ոչնչացման պլան։ Եւ դերակատարները ընտիր են։ 

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն այսօր նախատեսում է միջոցառում կազմակերպել Ազատության հրապարակում՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ, որից հետո երթ կանեն ու կմիանան Հանրապետության հրապարակից սկիզբ առնող ավանդական ջահերով երթին, որի կազմակերպիչը ՀՅԴ երիտթեւն է։ Իշխանական կուլիսներում երեկ անհանգիստ էին այս միջոցառումներից, կասկածներ ունեին, որ դրանք կարող են հակաիշխանական ցույցի վերածվել՝ թույլ չտալով, որ ապրիլի 24-ի առավոտյան իշխանությունն այցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր»։

Հայկական լրատվամիջոցները հիշեցնում են, որ 2018-ի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց հենց այդ հաշվարկով, որ ապրիլի 24-ին խայտառակ չլինի, եւ աշխարհը չտեսնի, որ հայ ժողովուրդը թույլ չի տվել իր պետության ղեկավարին՝ այցելելու զոհերի հուշահամալիր»:

2018-ին ժողովուրդի հեղափոխական մասը գնաց Ծիծեռնակաբերդ “ճիշտ դուրս եկած” Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ։

2018-ի ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հավաքի  ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասել է․

«Վաղը ապրիլի 24 է և ես կարծում եմ, որ այս հաղթանակով մենք մեր մեծագույն տուրքն ենք մատուցել Հայոց ցեղասպանության բոլոր զոհերին, և հայ ժողովուրդը ցույց տվեց, որ ցեղասպանությունն իր համար անցյալ է, հայ ժողովուրդն այլևս երբեք չի պարտվելու, որովհետև մենք  հաղթած՝ հաղթանակի ժողովուրդ ենք: Մենք մեծագույն տուրք ենք մատուցել առաջին հանրապետության հիմնադիներին և Սարդարապատի հերոսներին, մենք այս հաղթանակով մեծագույն տուրք ենք մատուցել Ղարաբաղյան պատերազմի զոհերին, քառօրյա պատերազմի զոհերին, մենք այս հաղթանակով մեծագույն տուրք ենք մատուցել  2008 թվականի 1-ի զոհերին”։

Մի քնի տարի առաջ լրատվամիջոցները գրել են, որ մինչ 2018 թ․ Նիկոլ Փաշինյանը երբեք Ծիծեռնակաբերդ չի բարձրացրել և ծաղիկներ չի խոնարհել։

Իսկ երեկ խորհրդարանում ՔՊ-ն ծեծկրտուկ հրահրեց ՀՅԴ-ի հետ, որը ցեղասպանույան ժխտման համար պատիժը խստացնելու օրինագիծ է բերել խորհրդարան։

Բայց, ինչպես գրում են թերթերը, խնդիրը միայն Ցեղասպանության ուրացման պատժի մասին նախագիծը չէր: «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ին մոտ կանգնած խորհրդարանական աղբյուրներից պարզեց, որ երեկ ՔՊ-ականները մտադիր էին «Դաշնակցության» ղեկավար Իշխան Սաղաթելյանի վրա հարձակվել, ցուցադրաբար ծեծկռտուք սարքել հենց նրա հետ:

Նիկոլ Փաշինյանի քավորը` Վահե Ղալումյանը ակնհայտորեն ձգվում էր դեպի Իշխան Սաղաթելյանը, սական «Հայաստան» խմբակցության պատգամավորները թույլ չտվեցին ՔՊ-ականներին հասնել Սաղաթելյանին, գրում է թերթը։

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շաբաթներին ՔՊ-ում հակադաշնակցական արշավ են սկսել, պատմությունն են մեկնաբանում` իրենց գրագիտության մակարդակով, ՀՅԴ-ին մեղադրում առաջին հանրապետության կորստի, ցեղասպանությունն ուրանալու եւ այլ մեղքերի մեջ

ՀՅԴ-ում կարծում են, որ իրենց դեմ ՔՊ-ի արշավը թելադրված է Էրդողան-Ալիեւ տանդեմի կողմից: Երկու երկրում էլ ՀՅԴ-ն համարում են ռեւանշիստական ուժ եւ Հայ դատի հիմնական ջատագով, որին երազում են լռեցնել»:

«Ժողովուրդ» օրաթերթին երեկ տարբեր ուսանողներ պատմեցին, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունից շրջաբերականներ՝ հրահանգավորող գրություններ են գնացել տարբեր բուհեր եւ դպրոցներ, որպեսզի ուսանողները եւ աշակերտները չմասնակցեն այսօրվա ավանդական դարձած ջահերով երթին:

7-ամյա ցիկլն ավարվո՞ւմ է։