New Yotk Times-ի կողմից ձեռք բերված ուկրաինական ծրագիրը մասամբ հակասում է Դոնալդ Թրամփի պահանջներին։ Սակայն, միևնույն ժամանակ, նշում է «Նյու Յորք Թայմսը», Կիևի առաջարկը տեղ է թողնում հնարավոր փոխզիջումների համար այն հարցերի շուրջ, որոնք վաղուց թվում էին անլուծելի։
Այս փաստաթղթի համաձայն՝ Կիևը պնդում է ուկրաինական զինված ուժերի թվաքանակի վերաբերյալ որևէ սահմանափակման բացակայության վրա։ Բացի այդ, ծրագրում նշվում է, որ երկրի տարածքում կտեղակայվի Միացյալ Նահանգների կողմից աջակցվող «եվրոպական անվտանգության կոնտինգենտ»։ Նաև նշվում է, որ սառեցված ռուսական ակտիվները պետք է օգտագործվեն պատերազմի ժամանակ Ուկրաինային պատճառված վնասը վերացնելու համար։
Միաժամանակ, Նյու Յորք Թայմս-ը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ ծրագրում չի նշվում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի կողմից օկուպացված բոլոր տարածքների լիակատար վերադարձի մասին, ինչպես նաև չի պահանջվում, որ Ուկրաինան միանա ՆԱՏՕ-ին։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել էր Սպիտակ տան այս շաբաթ հրապարակված առաջարկը, որը նախատեսում էր բռնակցված Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի վերահսկողության ԱՄՆ ճանաչում։ Թրամփը, իր հերթին, Զելենսկուն մեղադրեց «սադրանքի» մեջ։
Այսօր Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կողմերը «շատ մոտ են համաձայնության» և որ «հիմնական կետերի մեծ մասի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել»։
«Ռոյթերս»-ը տեսել է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու առաջարկների փաթեթի տեքստը, որը Վիտկոֆը ներկայացրել էր եվրոպացի պաշտոնյաներին ապրիլի 17-ին Փարիզում կայացած բանակցությունների ժամանակ։
Հրադադար
* Մշտական հրադադար։
* Երկու կողմերն էլ անմիջապես կսկսեն բանակցություններ համաձայնագրի տեխնիկական իրականացման վերաբերյալ։
Ուկրաինայի անվտանգության երաշխիքը
* Ուկրաինան ստանում է հուսալի անվտանգության երաշխիքներ։
* Երաշխավոր պետությունները պետք է ստեղծեն հատուկ խումբ՝ եվրոպական և
ոչ եվրոպական պետություններից։
* Ուկրաինան չի ձգտի անդամակցել ՆԱՏՕ-ին։
* Ուկրաինան կարող է դիմել ԵՄ անդամակցությանը։
Տարածքներ
* Միացյալ Նահանգները դե յուրե ճանաչում է Ռուսաստանի վերահսկողությունը Ղրիմի նկատմամբ։
* Միացյալ Նահանգները դե ֆակտո ճանաչում է Ռուսաստանի վերահսկողությունը Լուգանսկի մարզի նկատմամբ։
* Միացյալ Նահանգները դե ֆակտո ճանաչում է Զապորոժիեի, Դոնեցկի և Խերսոնի մարզերի Ռուսաստանի կողմից վերահսկվող մասերը։
* Ուկրաինան վերականգնում է իր տարածքները Խարկովի մարզում։
* Ուկրաինան վերականգնում է Զապորոժյեի ատոմակայանի վերահսկողությունը, սակայն այն գտնվում է ԱՄՆ-ի վերահսկողության և կառավարման ներքո, իսկ էլեկտրաէներգիան բաշխվում է երկու կողմերին էլ։
* Ուկրաինան օգտվում է Դնեպրի երկայնքով անարգել անցման իրավունքից և վերահսկում է Քինբուրնի ծոցը։
Տնտեսություն
* Միացյալ Նահանգները և Ուկրաինան կիրականացնեն տնտեսական համագործակցություն հանքային պաշարների ոլորտում։
* Ուկրաինան լիովին կվերականգնվի և կստանա ֆինանսական փոխհատուցում։
* Ռուսաստանի դեմ 2014 թվականից ի վեր այս հակամարտության հետևանքով սահմանված պատժամիջոցները կվերացվեն։
* ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցությունը կվերսկսվի էներգետիկայի և այլ արդյունաբերական ոլորտներում։