ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵԱՀԿ փոխգործակցության հարցեր:
Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում վերջին շրջանի քննարկումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերը:
“Վերջին զարգացումների” մասին օրերս Պրահայում խոսել է Նիկոլ Փաշինյանն, ով հայտարարեց, որ Հայաստանը կփորձի մինչև տարվա վերջ Բաքվի հետ ստորագրի “խաղաղության համաձայնագիր” և հրաժարվի ԵԱՀԿ Մինսկի խմբից։
Ըստ երևույթին, իրան-իսրայելական հակամարտությունը արագացրեց գործընթացները, և Հայաստանը ավելի շուր կհրաժարվի ԵԱՀԿ Մինսկի խմբից։ Մինչ օրս այդ կառույցը ինչ-որ չափով Հայաստանի պաշտպանն է, սակայն պաշտոնական Երևանը այլևս ապավինում է Թուրքիային։
Հունիսի 20-ին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցը Անգորա, որտեղ նա հաստատ չի գնում պայմաններ առաջարկելու։
Արդեն այսօր Անկարայում Թուրքիայի ԱԳ փոխնախարար Բերրիս Էքինջին հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն X–ում։
Ըստ հաղորդագրության՝ կողմերը հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ։
Այդ հարցերից մեկն է՝ հրաժարվել Մինսկի խմբից։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, Թուրքիայի նախկին արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հաստատ դեմ չի լինի։