Թրամփը վստահում է իսրայելական հետախուզությանը, այլ ոչ թե ամերիկյանին

  • 10:24 21.06.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը ներկայումս գտնվում է Նյու Ջերսիում, մեկնաբանեց իր Ազգային հետախուզության տնօրեն Թալսի Գաբարդի խոսքերը։

Թրամփին հարցրին, թե ինչ է մտածում ԱՄՆ հետախուզական համայնքի այն եզրակացության մասին, որ Իրանը չի ձգտում միջուկային զենքի ստեղծմանը։ «Դե, ուրեմն իմ հետախուզական համայնքը սխալվում է։ Հետախուզական համայնքից ո՞վ է դա ասել», – պատասխանեց Թրամփը։

Նրան ասացին՝ Թալսի Գաբարդը։ «Նա սխալվում է», – ասաց Թրամփը։

Մարտին, Սենատի հանձնաժողովի լսումների ժամանակ, Գաբարդն ասաց, որ չկան ապացույցներ, որ Իրանը ակտիվորեն միջուկային զենք է ստեղծում (Իրանն ինքն է միշտ հերքել դա)։ «Նա սխալվում է», – ասաց Թրամփը, երբ լրագրողները հարցրին նրան այս հայտարարությունների մասին։

Թրամփն փաստորեն հավատում է ոչ թե իր սեփական հետախուզությանը, այլ իսրայելական հետախուզությանը, որը պնդում է, որ Իրանին շաբաթներ էր մնացել միջուկային զենք ստեղծելուց։