
BBC-ն հոդված է հրապարակել, որում նշվում է, որ «Շանլըուրֆայի (Թուրքիա) հնագիտական վայրում՝ Քարահան Թեփեում, հայտնաբերվել է T-աձև սյուն, որի վրա փորագրված է մարդկային դեմք։ Քարահան Թեփեն ամենավաղ հայտնի բնակավայրերից մեկն է, որտեղ մարդիկ սկսել են նստակյաց կյանք վարել մոտ 12,000 տարի առաջ»։
«Քարահան Թեփեում պեղումները սկսվել են 2019 թվականին, բայց Թուրքիան առաջին անգամ համաշխարհային ուշադրությունը գրավեց իր նախապատմական ժառանգության վրա Գյոբեկլի Թեփեում, որը գտնվում է այստեղից մոտ մեկ ժամվա մեքենայով հեռավորության վրա», – գրում է BBC-ն։
Բավականին երկար հոդվածում հայերի մասին որևէ հիշատակում չկա, ինչպես նաև չի նշվում, որ Շանլըուրֆան նախկին հայկական Ուրգան է, որը հունարենում հայտնի էր որպես Եդեսիա։
Ուրգան հայտնի դարձավ առաջին քրիստոնյա թագավոր Աբգար V-ի շնորհիվ, որը Հիսուս Քրիստոսի հետ նամակագրական կապի մեջ էր իր քարտուղարի և նկարիչ Հաննանի միջոցով: Ըստ Աստվածաշնչի՝ Աբգարը (Ավգարը) Հիսուսից բժշկություն է խնդրել: Հիսուսը սրբել է դեմքը կտորով, և նրա պատկերը մնացել է դրա վրա: Հիսուսի հարությունից հետո Թադևոս առաքյալը կտորը հանձնել է թագավորին, և պատկերին դիպչելով՝ նա բուժվել է: Երախտագիտությունից դրդված՝ Աբգարը քրիստոնեություն է ընդունել: Այսպիսով, հայտնվել է առաջին քրիստոնեական պատկերակը:
Հայ պատմաբան Մովսես Խորենացու խոսքով՝ Աբգարը Արշամի որդին էր, Արշամը` Արտաշեսի որդին, որը Տիգրան II Մեծի եղբայրն էր:
Սակայն թուրք գիտնականները, BBC-ն և այլք փորձում են խուսափել նույնիսկ Հայկական լեռնաշխարհի մասին հիշատակելուց, այն անվանելով Անատոլիա: