Հրապարակում հավաքվածները Շահրամանյանից պահանջում են Արցախը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ծրագիր ներկայացնել

Խորհրդարանում Արցախի նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Վերածննդի հրապարակում հավաքված պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի մի քանի հարյուր կողմնակիցներ մոտեցան խորհրդարանի շրջափակված մուտքին և պահանջեցին

կա՛մ նախագահ ընտրված Սամվել Շահրամանյանը դուրս է գալիս ժողովրդի մոտ և բացատրում Արցախի՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու իր տեսլականը, կա՛մ Բաբայանի կողմնակիցների 4-5 հոգանոց խմբին թույլ են տալիս մտնել խորհրդարան՝ բանակցություններ վարելու։