Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված Սամվել Բաբայանի կողմնակից եւ ուղղակի մտահոգ մի քանի հարյուր մարդիկ՝ քվեարկության արդյունքների հրապարակումից հետո սկսվեցին ցրվել։
Բաբայանի կողմնակիցները միայն ասացին, որ այսուհետ երկրի վիճակի ամբողջ պատասխանատվությունը ստանձնում են ոչ միայն ընտրված նախագահն, այլեւ նրան ձայն տված 22 պատգամավորները։
Նրանք կոչ են արել նախագահ ընտրված Սամվել Շահրամանյանին դուրս գալ ժողովրդի մոտ եւ ներկայացնել, թե ինչպես է լուծվելու հացի խնդիրը, ինչ է լինելու Ակնայի ճանապարհի հետ եւ ոնց է բացվելու Բերձորի միջանցքը։
Անձրեւ սկսվեց։ Շահրամանյանը բազմաթիվ ոստիկանների ուղեկցությամբ խորհրդարանից դուրս եկավ ու գնաց նախագահական։