
Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս համաձայնության չեն գալիս մի շարք հիմնարար հարցերի շուրջ, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Կան կարևոր հարցեր, որոնց շուրջ համաձայնություն չկա։ Մենք պետք է շարունակենք աշխատել», – նշել է արտաքին գործերի նախարարը։
Միրզոյանն ասել է, որ նման հարցերից մեկը է Բաքվի պահանջն է՝ փոփոխություններ կատարելու ՀՀ Սահմանադրության մեջ։
Նախարարի խոսքով՝ կան նաև չլուծված խնդիրներ, որոնց թվում Բաքվի բանտերում պահվող անձինք են, նաև՝ շարունակաբար «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի տարածումը, որը նա համարեց Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ խոսույթ։