Շրջափակման նախնական շրջանում ուտելիք գտնելը Արցախում գրեթե անհնար էր։ Ռեստորանների, սրճարանների մեծ մասը և որոշ խանութնոր փակվեցին։ Արամը’ Ստեփանակերտի նորաբաց ռեստորաններից մեկի տերը, նույնպես ռեստորանը փակելու մտադրություն ուներ, սական կարողացավ իրավիճակից մի կերպ դուրս գալ։
«Այն ժամանակ, երբ, որ խանութներում վաճառում էին միայն այն ապրանքատեսակները, որոնք արտադրվում և աճեցվում էին Արցախում, որոշեցինք, որ պետք է փոխենք մենյուն, և մեր խոհանոցի շեշտը դնենք Արցախյան ավանդական ուտելիքի վրա»,- ասում է Արամը։
Այդ ժամանակահատվածում ամեն երկրորդ հաճախորդը լքում էր ռեստորանը առանց որևէ բան պատվիրելու, քանի որ պիցցան ու կարտոֆիլ ֆրին, որոնց համար գալիս էին, չէին մատուցվում։
«Մեծ քանակությամբ հաճախորդներ կորցրեցինք, սական ժամանակի ընթացքում, կազմակերպելով «խաշի կիրակիներ» և մատուցելով արցախյան ավանդական ուտեստներ, աշխատանքը վերականգնեցինք։ Այդ ժամանակ մեր հաճախորդները հիմնականում մեծահասակներ էին, սակայն հետագայում, երբ հասանելի դարձավ ամբողջ մենյուն, ավելի շատ երիտասարդ հաճախորդներ ունենք և նույնիսկ ծննդյան տոներ են կազմակերպվում»,- ասում է Արամը։
Գնաճը Արցախում հասնում է ռեկորդային ցուցանիշների, և դա ազդեց ռեստերանում գործող գների վրա։ Որպեսզի գոնե կորուստներ չունենան, ստիպված եղան թանկացնել գները։ Սակայց իջեցրեցին գնավելացումը 100%-ից մինչև 70%։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: