Ֆիցոն գովել է Ալիևին՝ Եվրապարլամենտին մեղադրելու համար

  • 11:51 11.05.2026

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ Եվրոպական խորհրդարանին ուղղված Ադրբեջանի նախագահի քննադատությունը «ինքնիշխան արտաքին քաղաքականության օրինակ է»։

«Ի դեպ, Երևանում ականատես եղա ինքնիշխան արտաքին քաղաքականության օրինակի, այս անգամ՝ Ադրբեջանի կողմից, որի նախագահը սուր քննադատեց Եվրոպական խորհրդարանին՝ երկրի դեմ ընդունված մի շարք հայտարարությունների և բանաձևերի կապակցությամբ», – ասել է Ֆիցոն՝ Մոսկվայից հայրենիք վերադառնալիս պետական օդանավում արված տեսանյութում։

Նրա խոսքով՝ Եվրոպական խորհրդարանը պետք է նախ և առաջ եվրոպական խնդիրներով զբաղվի։ Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը Եվրոպական հանձնաժողովին առաջարկվում է Բրատիսլավային ԵՄ ֆոնդային հատկացումներ չտրամադրել։

Տեսակապով մասնակցելով ԵՔՀ երևանյան գագաթնաժողովին՝ Ադրբեջանի ղեկավարը կրկին քննադատել էր Եվրախորհրդարանին ու Եվրոպայի խորհրդին՝ «հայամետ բանաձևերի» ու «սադրիչ քայլերի համար»։

Ֆիցոն մայիսի 9-ին գնաց Մոսկվա և հանդիպեց Պուտինի հետ։