Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի արդարացման դատավճիռը մնաց անփոփոխ

  • 20:05 02.06.2026

Վերաքննիչ քրեական դատարանը (դատավորներ Կ. Հովհաննիսյան, Ա. Մաթևոսյան, Վ. Մարգարյան) այսօր մերժել է դատախազի բողոքը և անփոփոխ թողել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և ավագանու հինգ անդամների նկատմամբ կայացված արդարացման դատավճիռը։

Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Ստեփանակերտի քաղաքապետը և ավագանու անդամները ինքնիրավչության հոդվածով մեղադրվում էին այն բանի համար, որ Ստեփանակերտ քաղաքին պատկանող մի քանի ավտոմեքենաներ ավագանու որոշմամբ հանձնել էին դրանք Հայաստանի Հանրապետություն հասցրած անձանց ի սեփականություն։