
Հայաստանը կարող են միացնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի նախագծին, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Երբ մենք խոսում ենք Վրաստանի կապող գործառույթի զարգացման մասին, Հայաստանին մեծ ուշադրություն է դարձվում, և մենք պատրաստ ենք առավելագույնս խորացնել գործընկերությունը մեր հայ բարեկամների հետ, այդ թվում՝ տարանցիկ գործառույթի զարգացման գործում»,- հայտարարել է Կոբախիձեն լրագրողներին՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի պաշտոնական բացումից հետո։
Հիշեցնենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումը ավարտվել է 2017 թվականին։ Այն «փորձարկվել» է ինը տարի և գործնականում չի օգտագործվել, քանի որ ոչ մի նպատակի չի ծառայել։ Այժմ, երբ տարածաշրջանը սկսում է ապաշրջափակումը, Վրաստանը շտապ շահագործման է հանձնել երկաթուղին և հրավիրում է Հայաստանին միանալ դրան։
«Այսօր Ախալքալաքում մասնակցել եմ «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու գործարկման պաշտոնական արարողությանը», – Ֆեյսբուքում գրել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը: