
Բաքվի վերաքննիչ դատարանը սկսել է Ադրբեջանում պահվող 15 հայ գերիների վերաքննիչ բողոքների քննարկումը։ Երկրորդ նիստը տեղի կունենա հունիսի 9-ին՝ Հայաստանում ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո։
Գերիները մի շարք միջնորդություններ են ներկայացրել՝ պարզաբանումներ պահանջելով իրենց վերաքննիչ բողոքների և այլ հարցերի վերաբերյալ։
Միջնորդություններից մեկը վերաբերում էր դատական նիստերի արձանագրություններին և «գործի նյութերին» էլեկտրոնային ձևաչափով հասանելիությանը։
«Պաշտպանության» միջնորդությունները մասամբ բավարարվել են։