Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի վրա 272 անօդաչուներով

  • 15:08 06.06.2026

Հունիսի 6-ի՝ շաբաթ օրվա գիշերը, ռուսական ուժերը հարձակվել են Ուկրաինայի վրա 272 հարձակողական «Շահեդ», «Գերբերա» և «Իտալմաս» անօդաչու թռչող սարքերով, ինչպես նաև «Բանդերոլ» թափառող զինամթերքով և «Պարոդիա» անօդաչու թռչող սարքերի սիմուլյատորներով, հաղորդել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։

Նախնական տվյալներով՝ ժամը 8-ի դրությամբ, ՀՕՊ ուժերը երկրի հյուսիսում, հարավում և արևելքում չեզոքացրել են 249 անօդաչու թռչող սարք։ 11 վայրում գրանցվել է 19 հարձակողական անօդաչու թռչող սարքերի հարված, ինչպես նաև 13 վայրում ընկել են անօդաչու թռչող սարքերի բեկորներ։ Կան զոհեր։