
«Կար մի պատմություն Հայաստանի հետ, որը, կարծես, ասում էր. «Եկեք ակտիվացնենք ՀԱՊԿ մեխանիզմը»։ Բայց իրականում՝ ո՞ւմ և ինչի՞ նկատմամբ։ Լեռնային Ղարաբաղի տարածքը, որը Հայաստանն ինքը, ցավոք, կամ բարեբախտաբար՝ սա իմ հարցը չէ, սա Երևանի հարցն է՝ այդպես էլ չի ճանաչել ո՛չ որպես իր սեփականը, ո՛չ էլ անկախ», – ասել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ Նա ընդգծեց, որ նման պայմաններում ՀԱՊԿ մեխանիզմը չէր կարող ակտիվացվել։
Զախարովան մոռացավ նշել, որ, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հետ միասին՝ Ռուսաստանը 2020 թվականի նոյեմբերին սեպարատ կերպով զորքեր է ուղարկել Արցախ, Ակնայում բացել է Թուրքիայի հետ համատեղ «մոնիթորինգային» կենտրոն, արգելել է ՄԱԿ-ին, ԵԱՀԿ համանախագահներին կամ ՅՈՒՆԵՍԿՕ-ին մուտք գործել Արցախ և ամեն ինչ արել է հայկական զորքերի դիմադրությունը կանխելու համար։ 2023 թվականին, հասկանալով, որ հայերը չեն համաձայնվի «ինտեգրմանը» Ադրբեջանի հետ, Մոսկվան Բաքվի հետ համատեղ կազմակերպեց Արցախի շրջափակում՝ «փրկելով» բնակիչներին սովից՝ ոսկու գնով սեփական սննդամթերքով։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Մոսկվան, Բաքվի հետ համատեղ, կազմակերպեց ագրեսիա՝ «տարհանելով» Արցախի բնակչության կեսին իրենց տներից և տեղափոխելով Ստեփանակերտի օդանավակայան, որը չգիտես ինչու անվանում էր «ռուսական խաղաղապահ բազա»։ Զախարովայի երկիրը հանձնեց Արցախի ղեկավարությունը Բաքվին և «օգնեց» ամբողջ հայ բնակչությանը լքել իրենց հազարամյա ճքնաղ հայրենիքից։ Վեց ամիս անց՝ Ակնայում, ռուսական զորքերը դուրս բերելուց առաջ, ռուս գեներալը զեկուցեց իր թուրք գործընկերոջը, որ «Ռուսաստանի և Թուրքիայի ջանքերի շնորհիվ վերջապես խաղաղություն է հաստատվել Ղարաբաղում»։
Ռուսաստանն ուներ իրավունք նման գործողություններ ձեռնարկելու, իսկ ՀԱՊԿ-ն ու ԵԱՀԿ-ն թող հիմա Ռուսաստանին փրկեն՝ իր Վայլդբերիսով և ԱԳԼՃԿ-ներով։