
Հայաստանի բնակիչները 234 միլիոն 400 հազար դրամ են վճարել 224 «գեղեցիկ» համարանիշի համար։ Քաղաքացիները դա արել ընդամենը երկու օրում՝ պահանջարկ ունեցող ավտոհամարանիշների նոր չափորոշիչների վերաբերյալ Կառավարության որոշման ընդունումից հետո։
Ինչպես հուլիսի 28-ի մամուլի ասուլիսում հայտնել է ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը, 2024 թվականի փետրվարի 1-ից անցկացվող՝ առանձնակի պահանջարկ ունեցող համարների աճուրդներից պետբյուջե է մուտքագրվել 892 միլիոն դրամ (49 համարի համար)։