Փախստականների երևանյան խորհրդի անդամների նախաձեռնությամբ պատրաստվել է Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար հասանելի առողջապահական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվական գրքույկ։ Այն կազմվել է ՀՀ գործող իրավակարգավորումների հիման վրա և նպատակ ունի պարզ ու մատչելի ձևով ներկայացնել առողջապահության ոլորտում տեղահանված անձանց իրավունքները, ինչպես նաև նրանց համար հասանելի ծառայություններն ու աջակցության հնարավորությունները։
Նախաձեռնության շրջանակում, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի հետ համագործակցությամբ, Մասիսում, Հրազդանում և Աբովյանում անցկացվել են իրազեկման հանդիպումներ։ Հանդիպումների ընթացքում մասնակիցներին մանրամասն ներկայացվել են գրքույկում ներառված տեղեկատվությունը, առողջապահական ծառայություններից օգտվելու կարգը, ինչպես նաև իրենց իրավունքների պաշտպանության առկա մեխանիզմները։
«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից։ Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների և հասանելի ծառայությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման միջոցով։