
Oգոստոսի 15-ը Հադրութի համար առանձնահատուկ օր է՝ կապված քաղաքի պաշտպանության ու վերածննդի հետ։
1992 թվականի օգոստոսին ադրբեջանական ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեցին Հադրութի ուղղությամբ։ Ծանր մարտերի արդյունքում հայկական ուժերը կարողացան պաշտպանել Արցախի հարավային դարպասը, իսկ օգոստոսի 15-ը հռչակվեց Հադրութի վերածննդի օր։
Նույն ժամանակահատվածում՝ 1992 թվականի օգոստոսին, ձևավորվեց նաև Արցախի պաշտպանության առաջին պաշտպանական շրջանը։
Տարիներ շարունակ օգոստոսի 15-ը Հադրութում նշվում էր մեծ շուքով՝ երգով, երաժշտությամբ, զինվորական քայլերգերով ու համաքաղաքացիների հավաքով։ Հադրութի հրապարակը այդ օրը լցվում էր մարդկանց ժպիտներով, երեխաների ձայներով ու տոնական տրամադրությամբ։
2020 թվականի պատերազմից և Հադրութի կորստից հետո այս օրը ստացել է նաև ցավի ու վերադարձի սպասման խորհուրդ։ Հադրութի հրապարակն այսօր լուռ է, սակայն հադրութեցիների հիշողության ու երազների մեջ այն շարունակում է ապրել։
Օգոստոսի 15-ը Հադրութի վերածննդի օրն է՝ հիշողության, տոկունության և վերադարձի հույսի խորհրդանիշը։ Այսօր հադրութեցիների սիրտն ու միտքը մրմնջում է՝ «Մենք վերադառնալու ենք։ Սպասիր մեզ, Հադրութ»։
Մարիամ Սարգսյան