
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը պատմել է Գերմանիայի կանցլերի գրասենյակի բարձրաստիճան պաշտոնյայի հետ իր զրույցի մասին՝ 2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման նախօրեին։
Ջոնսոնի խոսքով՝ գերմանացի պաշտոնյան այդ ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի համար ավելի լավ կլինի «արագ պարտվել պատերազմում»։
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը այս դրվագը համարում է Բեռլինի և Փարիզի սխալ քաղաքականության վառ օրինակ՝ Ղրիմի բռնակցումից հետո և լայնածավալ պատերազմի սկսվելուց առաջ։
Նա նաև ընդգծել է, որ Արևմտյան Եվրոպայի երկրների այս մոտեցումը հանգեցրել է Կրեմլի և Ռուսաստանի կողմից ներկայացվող սպառնալիքի թերագնահատմանը։ Միևնույն ժամանակ, նույնիսկ լայնածավալ ներխուժումից առաջ Ջոնսոնն ինքը կոչ էր անում ավելի կոշտ դիրքորոշում ընդունել Ռուսաստանի նկատմամբ և հայտարարել, որ Մոսկվան պետք է պարտվի։