Արցախցիներին առաջարկում են միանալ Գյումրու փախստականների համայնքային խորհրդին

Կանանի ՀԿ – Kanani NGO

Հայտադիմումներն արդեն բաց են

Ղարաբաղից տեղահանված անձանց առաջարկում ենք ծանոթանալ մանրամասներին և միանալ Գյումրու փախստականների համայնքային խորհրդին

Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Փախստականների հարցերով էստոնական խորհրդի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում հրավիրում ենք Ղարաբաղից տեղահանված անձանց միանալու Երևանում, Գյումրիում, Դիլիջանում և Եղեգնաձորում ստեղծվող փախստականների համայնքային խորհուրդներին (ՀԽ)։

ՀԽ-ները հյուրընկալվում և գործարկվում են հետևյալ կազմակերպությունների կողմից․

Երևանի ՀԽ՝ «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ,

Գյումրու ՀԽ՝ «Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն ՀԿ,

Եղեգնաձորի ՀԽ՝ «Աշխատանք և հայրենիք» տարածքային զարգացման ՀԿ,

Դիլիջանի ՀԽ՝ «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ։

Աշխարհագրական այս բաշխվածությունը ապահովում է արդյունավետ ներկայացուցչություն ամբողջ Հայաստանի տարածքում՝ միաժամանակ տրամադրելով ճկունություն՝ ընտրելու մասնակցության համար ամենահարմար խորհուրդը։

Այսինքն՝ նշված համայնքներից դուրս բնակվող և բոլոր հետաքրքրված անձինք կարող են դիմել, քանի որ ծրագիրը հոգում է նրանց ճանապարհածախսը՝ ՀԽ-ների հանդիպումներին մասնակցելու համար։

ՀԽ-ների նպատակն է զինել Ղարաբաղից տեղահանված անձանց անհրաժեշտ գործիքներով, գիտելիքներով և ռեսուրսներով՝ առկա մարտահրավերներն ու խնդիրները համակարգված ձևով հասցեագրելու, ինչպես նաև նրանց ներկայացվածությունն ու ներգրավվածությունը ընդունող համայնքների կյանքում բարելավելու համար՝ հնարավորություն տալով ներկայացնել իրենց շահերը և մասնակցել իրենց վերաբերող որոշումների կայացմանը։

ՀԽ-ները կազմակերպելու են պարբերական ամսական հանդիպումներ, որոնց շրջանակում՝ կքննարկվեն փախստականների խնդիրները և կարիքները, կառաջարկվեն խնդիրների լուծման հնարավոր տարբերակներ՝ պետական և ոչ պետական մարմինների ու այլ շահագրգիռ կողմերի հետ քննարկելու հնարավորությամբ, կբարձրաձայնվեն և կներկայացվեն համայնքային շահերը՝ խթանելով մասնակցությունը որոշումների կայացման գործում։

Բացի ամսական հանդիպումներից, ըստ անհրաժեշտության և կարիքների, ՀԽ-ները կունենան կարողությունների զարգացման հանդիպումներ, դասընթացներ և խորհրդատվություն ստանալու հնարավորություն՝ իրենց բարձրացրած խնդիրների լուծումներն առավել հասցեական և փաստահեն դարձնելու համար։

Յուրաքանչյուր ՀԽ ունի նաև ամենատարբեր խնդիրների հասցեագրման նպատակով նախաձեռնություններ իրականացնելու համար նախատեսված ֆինանսավորման հնարավորություն։

Յուրաքանչյուր ՀԽ-ներին անդամակցությունը 1 տարով է և կամավոր հիմունքներով։ ՀԽ-ները պետք է գործեն քաղաքականապես չեզոք։

Այսպիսով, եթե Դուք՝

Հայաստանի ցանկացած համայնքում բնակվող Ղարաբաղից տեղահանված անձ եք,

մոտիվացված եք ներկայացնելու Ձեր համայնքը և բարձրաձայնելու առկա խնդիրները,

նախաձեռնող եք և պատրաստ՝ ակտիվ մասնակցության,

պատրաստ եք ներգրավվել ՀԽ-ների պարբերական հանդիպումներին, դասընթացներին և առաջարկվող հնարավորություններին 1 տարի շարունակ, ապա կարող եք միանալ աշխարհագրորեն Ձեզ ամենամոտ համայնքային խորհրդին և դառնալ Ձեր համայնքի ձայնը՝ մասնակցելով Ձեզ առնչվող որոշումների կայացման գործընթացներին։

Գրանցման հայտն այստեղ՝