
Ազգային ժողովում ՔՊ խմբակցության պատգամավորները հարցեր են ուղղում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանին, ում թեկնածությունն առաջադրվել է Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար։
ՔՊ-ականներն Արեգա Հովսեփյանին հարցեր են ուղղում նաեւ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «փակում է Ղարաբաղյան շարժման հարցը», հանձնաժողովի նախագահ ընտրվելու դեպքում Արգեա Հովսեփյանը միջազգային ատյաններում շարունակելո՞ւ է Ղարաբաղյան շարժման հարցն առաջ մղել։
«Արցախյան շարժումը չի կարող ավարտվել, սկսվել մեկ մարդու որոշմամբ, մեկ քաղաքական ուժի որոշմամբ։ Դա ամբողջ հայ ժողվորդի շարժումն էր Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ծագել է նաեւ Արցախյան շարժումից։ Այսօր, երբ դուք խփում եք Արցախյան շարժմանը, խփում եք նաեւ Հայաստանի Երրորդ Հանրապետության պետականության հիմքերին»,- ի պատասխան ասաց Արեգա Հովսեփյանը։