Բա գիտեիք ո՞նցա լինելու։ Ռուսաստանից փախուստն ու Բերձորի ճանապարհը

Երբ 2023-ին արցախահայերը լքում էին իրենց տները, թերեւս ամենահուզականը, որ տրավմատիզացրել է նրանց, դա մեքենաների անվերջ տրաֆիկն էր դեպի Հակարիի կամուրջ եւ վախը մինչեւ այնտեղ հասնելը: Հետո, Երեւանի խցանումներում հայտնվելով, բոլորի աչքի առաջ նույն պատկերն էր՝ հնարավոր չէր Հակարին չհիշել:

Հիմա, երբ լուրերով տեսնում ենք Վերին Լարսի խցանումները, թե ոնց են հազարներով ռուսաստանցիները շտապում լքել իրենց հայրենիքը, առավել եւս չենք կարող չհիշել եւ չհամեմատել Բերձորի հետ: Բայց մենք չենք ուրախաում այդ դժբախտությամբ, ուղղակի թող ամեն ոք իր համար եզրակացություններ անի:

Վա գիտեիք ո՞նցա լինելու։ 2023 օգոստոսին Արցախի հայերն իրենց “վերջին” աղոթքներն էին բարձրացնում առ Աստված Ստեփանակերտում, Կարմիր խաչի տեղադրած տարաներից խմում վերջին ջրերը, սնվում բերջին ուտելիքով:

“Ոչինչ անպատիժ չի մնում”, վերջերս ասել էր 90-ը բոլորած մի Մեծ թաղլերեցի, ով ամբողջ կյանքը Կիեւում է ապրել:

Մարութ Վանյան