Կառավարության ծրագրում ՀԱՊԿ-ը չկա

Այսօր Կառավարությունը հաստատել և Ազգային ժողով է ուղարկել  տարվա ծրագիրը, որի առաջին բաժիններն են՝ Արտաքին քաղաքականությունն ու անվտանգությունը։ Ի թիվս այլ կազմակերպությունների, որոնց հետ Հայաստանի կառավարությունը պատրաստվում է շարունակել կամ զարգացնել համագործակցությունը, շրագրում ի սպառ բացաայում է ՀԱՊԿ-ը։

  1. ԵԱՏՄ շրջանակներում արդյունավետ համագործակցության ծավալում. ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված կառուցակարգերի արդյունավետ կիրառումը առանցքային է միության ապագայի և հետագա զարգացման համար: Շարունակվելու են աշխատանքները ԵԱՏՄ հիմնարար ազատությունների՝ աշխատուժի, ծառայությունների, ապրանքների և ֆինանսների ազատ տեղաշարժի լիարժեք և անխափան ապահովման, ինչպես նաև անդամ և դիտորդ երկրների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ։
  2. Բազմակողմ հարթակներում ապագային միտված օրակարգի առաջմղում. ՄԱԿ–ում և նրա մասնագիտացված առանձին մարմիններում, ԵԽ–ում, ԵԱՀԿ–ում, ԱՊՀ–ում, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, Եվրոպական քաղաքական համայնքում Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է մնալ ակտիվ անդամ։ Հայաստանի Հանրապետությունը դարձել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի անդամ և շարունակելու է աշխատանքներն այդ ձևաչափում։ Կառավարությունն աշխատանքներ է տանելու Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցության ուղղությամբ։

ՀԱՊԿ-ը նշված չէ նաև “Անվտանգություն” բաժնում։