Լիաննա Պետրոսյանը ԱԺ-ում քննարկել է արցախցիների բնակարանային հարցերը

Այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՀ Ազգային Ժողովի աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հետ։
Հանդիպմանը ներկայացվել են վերջին շրջանում բնակվարձերի արհեստական աճի, բնակապահովման և պետական աջակցության այլ ծրագրերում առկա խնդիրների ու հնարավոր փոփոխությունների, տեղահանվածների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանն ուղղված հարցեր։
Քննարկվել են օրենսդիր իշխանության, մասնավորապես՝ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հանձնաժողովի շրջանակում տեղահանված անձանց լայն ներառականություն ապահովող տարբեր ձևաչափերի հանդիպումներ, որոնց ընթացքում բռնի տեղահանված մեր հայրենակիցները հնարավորություն կունենան՝ իրենց հուզող հարցերն ու խնդիրներն անմիջականորեն ներկայացնելու Հանձնաժողովին։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ համակարգային ձևով շարունակել հետագա աշխատանքները։