ԵՄ-ն Սյունիքում․ 200 մլն եվրո կամուրջների համար

Ջերմ ողջույններ Սյունիքից, որտեղ դեսպան Էվա Սունդքուիսթը ԵՄ-ի իր գործընկեր դեսպանների հետ այցելում է Հայաստանի ամենահարավային մարզ՝ ծանոթանալու այնպիսի ծրագրերի, որոնք նոր հնարավորություններ և հեռանկարներ են ստեղծում սահմանամերձ համայնքների բնակիչների համար։ Այս մասին հայտնում է Հայաստանում Շվեցիայի դեսպանությունը, որը նաև լուսանկար է հրապարակել։

Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ: Այս մասին X-ի իր էջում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«Մենք կառուցում ենք ճանապարհներ և կամուրջներ մեր 200 միլիոն եվրո արժողությամբ կապակցվածության փաթեթի միջոցով: Եվ կամուրջներ մարդկանց միջև՝ մեր խաղաղություն խթանող ներդրումներով։ Եվ վերջապես, մենք ամրապնդում ենք էներգետիկ անվտանգությունը։ Այսպիսով՝ ՀՀ-ԵՄ գործընկերությունն ընթանում է արագ, առաջ և ավելի ամուր, քան երբևէ»,- գրել է Լայենը:

Սեպտեմբերի 22-ին «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» գործընկերներն այցելել էին Եվրոպական Միության, Ֆրանսիայի և Նիդերլանդների աջակցությամբ իրականացվող ծրագրեր՝ Սպանդարյանի ջրանցք, Տաթևի Մեծ Անապատ պատմական հուշարձան, Արծվանիկի «Արծվաբույն» տարեցների տուն, ինչպես նաև Թումո Կապանում միացան երիտասարդներին՝ ծանոթանալու Գրինոպոլի խաղին, որը նպաստում է բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։