Անձրև, ջերմաստիճանի նվազում

Հայաստանի շրջանների մեծ մասում հոկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրևներ և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, տեղ-տեղ կլինեն ինտենսիվ տեղումներ։ Օդերևութաբանները կանխատեսում են նաև, որ ամպրոպի ժամանակ հյուսիս-արևմտյան քամու պոռթկումների ուժգնությունը կհասնի 20-23 մ/վ-ի։ Օդի ջերմաստիճանի աստիճանական նվազումը կշարունակվի։ Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, իսկ ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա մինչև 17-20 մ/վ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +20+22 աստիճան։

Օդի ջերմաստիճանը շրջաններում՝

Շիրակում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +11+16,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +11+15,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +16+19,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +11+15,

Լոռիում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +12+16,

Տավուշում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +16+19,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +11+15,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +15+20,

Արարատում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +18+22,

Արմավիրում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +18+22,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +14+17,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +18+22,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +20+24,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +15+19։