
Ֆրանսիան նախաձեռնել է Իրանի դեմ համաեվրոպական պատժամիջոցների կիրառման գործընթաց՝ ի պատասխան հարյուրավոր մանրածախ սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա կիբերհարձակումների զանգվածային շարքի: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն կոշտ հայտարարություն է տարածել՝ ուղղակիորեն մեղադրելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին սննդային դիվերսիայի համար։
Կլիմայի կառավարման ծրագրային ապահովման կոտրման արդյունքում հարյուրավոր խանութների արդյունաբերական սառնարանային սարքավորումներում ջերմաստիճանը դիտավորյալ բարձրացվել է, ինչը հանգեցրել է ապրանքների հսկայական ծավալների փչացմանը և ոչնչացմանը: Նմանատիպ համակարգային խափանումներ են տեղի ունեցել նաև ինը եվրոպական երկրների մանրածախ ցանցերի վրա։
Իրանը ամբողջությամբ հերքում է կիբերմիջամտությունը, սակայն Ֆրանսիան պնդում է, որ ապացույցներ կան «հիբրիդային ագրեսիայի աննախադեպ գործողության» մասին: Փարիզի դատախազությունը քրեական գործ է հարուցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Շահիդ Քավեհ» կիբերստորաբաժանման դեմ և միջազգային ձերբակալման օրդեր է խնդրել դրա երկու հիմնական պաշտոնյաների համար։
Իրանը մշակում է արհեստական բանականության տեխնոլոգիաներ՝ թվային տարածքում լայնածավալ հարձակողական գործողություններ իրականացնելու համար: Իսրայելի ազգային կիբերտնօրենության ղեկավար Յոսի Քարադին այս կապակցությամբ նախազգուշացում է տվել։
Քարադին ընդգծեց, որ Թեհրանի նոր մարտավարությունը նպատակ ունի մեթոդաբար և աստիճանաբար խաթարել պետական համակարգերի դիմադրողականությունը. շարունակական կիբերհարձակումների շարքը կարող է կուտակել համակարգային կործանարար ազդեցություն, նույնիսկ եթե յուրաքանչյուր առանձին միջադեպ առաջին հայացքից թվում է տեղայնացված։
Այս «նոր» զենքն ունի ոչ միայն Իրանը, այլև կիբերբանակ ունեցող ցանկացած երկիր։ Շատ “անվացատրելի” վթարներ արդեն հիմա անուղղակիորեն վերագրվում են արտաքին կիբերմիջամտությանը։ Օրինակ՝ Իսպանիայում վերջերս տեղի ունեցած խոշոր երկաթուղային վթարը կապված էր ծրագրային թերության հետ, բայց Իսպանիայի վրա կիբերհարձակման աղբյուրը կարող էր լինել բոլորովին այլ երկիր։ Ավելի վաղ բոլորը ցնցված էին Իսրայելի կողմից «Հեզբոլլահի» էլիտային «վերացնելու» համար օգտագործված փեյջերների պատմությունից։ Ի դեպ, Նեթանյահուն վերջերս ՄԱԿ-ում իր ելույթի ժամանակ ցուցադրեց փեյջեր՝ ցույց տալու համար պայքարի ցանկացած միջոցի ընդունելիությունը։
Անվտանգության ամբողջական թվայնացումը երկրներն ու անհատներին վերածել է հեշտ թիրախների նրանց համար, ովքեր պայքարի ցանկացած միջոց ընդունելի են համարում։