
2026 թվականի հունվարի 18-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած «ՄԵՆՔ ԿԱՆՔ» կրթամշակութային միջոցառման համերգային ծրագրի ամբողջական տեսագրությունն առաջին անգամ հրապարակվում է YouTube-ում։
«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպության և «ՄՈՒՆՔ» տեխնոդպրոցի համագործակցությամբ կազմակերպված միջոցառումը միավորել էր արցախյան երաժշտական ու պարային համույթներին, կրթական, մշակութային և ստեղծագործական նախաձեռնություններին։
Ըստ կազմակերպիչների նախնական տվյալների՝ միջոցառմանը մասնակցել է ավելի քան 400 մարդ, իսկ ամբողջ կրթամշակութային միջոցառման այցելուների թիվը գերազանցել է 9 հազարը։ Համերգից բացի միջոցառումն ընդգրկել է ցուցահանդեսային և կրթական բաղադրիչներ։
Համերգային ծրագրում ներկայացվել են Արցախի կատարողական արվեստի տարբեր ուղղություններ՝ ժողովրդական երաժշտություն, երգ ու պար և ժամանակակից կատարումներ։ Ամբողջական տեսագրությունը հնարավորություն է տալիս Հայաստանում և սփյուռքում ապրող հանդիսատեսին ծանոթանալու Արցախի կենդանի մշակութային ժառանգությանը և այն շարունակող ստեղծագործական խմբերին։
Կազմակերպիչներ՝ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ և «ՄՈՒՆՔ» տեխնոդպրոց։
Ամբողջական համերգը՝ https://youtu.be/