
Ադրբեջանից Եվրոպա գազատարը լիովին գործարկված է։ Այս մասին հայտարարել է Ալիևը Դուբլինում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։
Ադրբեջանական գազը Թուրքիայի և Հունաստանի միջով Իտալիա տեղափոխող Տրանսադրիատիկ գազատարի հզորությունն արդեն իսկ տարեկան 10-ից ավելացվել է մինչև 11,2 միլիարդ խորանարդ մետր։ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը տարեկան մոտ 13 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարում 10 եվրոպական երկրների։
Հիշեցնենք, որ 2025 թվականին Եվրամիությունում գազի ընդհանուր սպառումը կազմել է մոտ 340 միլիարդ խորանարդ մետր։
Ադրբեջանը ԵՄ-ին չի մատակարարում անհրաժեշտ գազի նույնիսկ 5%-ը, սակայն ակտիվորեն օգտագործում է գազային շանտաժը՝ իր քաղաքական շահերն ու քարոզչությունն առաջ մղելու համար։