
Հայաստանն ու Ադրբեջանը չեն միացել Դուբլինում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում ընդունված երեք փաստաթղթերին։
Եվրոպական անվտանգության համար «հիմնական սկզբունքներ» պարունակող խարտիան նախաձեռնել է Ֆրանսիան։ Այլ բաների շարքում այն անդրադառնում է «Մոսկվայի կողմից ակտիվացված հիբրիդային արշավներին»։
Փաստաթքուղթն անդրադառնում է այնպիսի հարցերի, ինչպիսիք են ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և միգրանտների անօրինական տեղափոխման դեմ պայքարը։ Խարտիային աջակցել են Գերմանիան, Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը, Իսպանիան և 35 այլ եվրոպական երկրներ։