Գեղամն ապրում է Ստեփանակերտում։ Ինչպես շատ ուրիշներ, նա էլ ապրել ու աշխատել է՝ ,եծ ծրագրեր կազմելով և երազելով պայծառ, անամպ ապագայի մասին։ Բայց 44-օրյա արյունալի պատերազմը չանցավ նրա կողքով՝ թողնելով անջնջելի հետք։
Պատերազմի սկզբում նա 20 տարեկան էր, երկու ամիս էլ չէր անցել բանակում զինվորական ծառայության ավարտից, երբ նորից պետք է վերադառնար ծառայության, բայց արդեն առաջնագծում։ Պատերազմի առաջին իսկ օրերից նա ակտիվորեն մասնակցել է մարտական գործողություններին եւ վիրավորվել Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղում՝ անօդաչու թռչող սարքի հարվածի հետեւանքով։ Ստիպված էին անդամահատել տղայի ոտքը, որից հետո բուժման և վերականգնողական երկար, տքնաջան ճանապարհ անցավ։
Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի մասնագետներն ամեն ինչ արել են Գեղամին լիարժեք կյանքի վերադարձնելու համար, եւ դա նրանց հաջողվել է։ Գեղամն այժմ հասարակության լիարժեք անդամ է և արժանի կերպով հաղթահարում է բոլոր խոչընդոտները։ Նա աշխատում է Ստեփանակերտի ռեստորաններից մեկում որպես ադմինիստրատոր, վարում է ակտիվ կենսակերպ և բոլորի հետ միասին հաղթահարում է շրջափակված Արցախի բոլոր դժվարությունները։
Արսեն Աղաջանյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: