Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) ահազանգում է, որ հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցիները բուլդոզերներով ճանապարհ են հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով, որը հայտնի է որպես «Երևանյան դարպասների» մոտի գերեզմանոց։ Այդ մասին հայտնում է news.am-ը:
Ծառերի մեջ տեղավորված են առնվազն 78 հայերեն տապանաքարեր, որոնք թվագրվում են 1802-ից 1913 թվականներին։ Նշվում է, որ անհասկանալի է, թե քանի տապանաքար է վնասվել:
Սա 5-րդ հայկական գերեզմանոցն է, որը տուժել է 2020 թվականի նոյեմբերից՝ Մեծ Թաղերի և Սղնախի ավերումից և Ն. Շուշիի և Վազգենաշենի մերձակայքում գտնվող գերեզմանատների վնասումից հետո։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: