Անցած երեքշաբթի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստը չկայացավ։Պատճառները չեն բացահայտվում։Սակայն, ինչպես վստահեցրեց մեր աղբյուրը, Արցախի խորհրդարանի պատգամավորները դեռևս մտադիր են նիստ հրավիրել մինչև դեկտեմբերի 9-ը։
Թե ինչ է քննարկվելու նիստի ժամանակ, դարձյալ չի բացահայտվում։Բայց պետք է հաշվի առնել, որ դեկտեմբերի 10-ը Արցախի Անկախության հանրաքվեի օրն է և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության օրը։
Հույս կա, որ ԼՂՀ անկախության հանրաքվեի օրը Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հանդես կգա կարևոր հայտարարությամբ, իր վերաբերմունքը կարտահայտի վերջին իրադարձություններին և քաղաքական գնահատական կտա հիմնադիր փաստաթղթերին ու դրանց ապագային։