Խաղաղ երթի համար ավտոբուսներն արդեն Վերածննդի հրապարակում են

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ավտոբուսներ են հայտնվել, որոնցով խաղաղ երթ պիտի անցկացվի՝ Բեչձորի միջանցքը ապաշրջափակելու համար։ Ակցիայի նախաձեռնողը Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբն է։

Ամեն երեկո Վերածննդի հրապարակում Շարժումը գրանցում է երթի մասնակից դառնալ ցանկացողներին։ Օրը կորոշվի անհրաժեշտ թվով մարդկանց հավաքելուց հետո։