Ինչ է Էրդողանն առաջարկել Թրամփին

  • 22:32 05.05.2025

Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները:

«Էրդողանը հրավիրել է ինձ Թուրքիա, և նա էլ կգա Վաշինգտոն», – գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցում զրույցից հետո:

Ըստ Դոնալդ Թրամփի՝ Ռեջեփ Էրդողանի հետ զրույցը «շատ լավ և արդյունավետ էր»:

Հաղորդվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի պատերազմի, Սիրիայի և Գազայի հետ կապված հարցեր։

Թուրքական կողմը հայտնում է, որ Էրդողանը Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում աջակցություն է հայտնել ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ բանակցություններին և ռուս-ուկրաինական պատերազմին վերջ դնելու ջանքերին:

«Ես անհամբեր սպասում եմ նախագահ Էրդողանի հետ աշխատելու հնարավորությանը անհեթեթ, բայց մահացու պատերազմը Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև հենց հիմա վերջ դնելու ուղղությամբ»,- Truth Social սոցիալական ցանցի իր էջում գրել է Սպիտակ տան ղեկավարը։

Ի՞նչ է առաջարկել Էրդողանը Ուկրաինայի հաշվով Թրամփին, որը սպառնում է միջնորդի դերից դուրս գալ։ ԱՄՆ-ը գրեթե բաց տեքստով ասել է, որ կճանաչի Ղրիմը Ռուսաստանի մաս, բայց Պուտինն ավելին է ուզում։ Ուկրաինան ևս հրաժարվել է “հողերը ռուսներին, հանքերն ամերիկացիներին” տարբերակից։  

Էրդողանը չի թաքցնում հետաքրքրությունը Ղրիմի նկատմամբ, և չի բացառվում, որ նա Թրամփին Ղրիմի հարցի “թուրքական” տարբերակ է առաջարկել՝ “ոչ ռուսներին, որ ուկրաինցիներին” սկզբունքով։

Ի՞նչ է Էրդողանն առաջարկել Գազայի և Սյունիքի մասով։