Գագիկ Ծառուկյանը չանցավ խորհրդարան՝ մի քանի ձայն է պակասել

  • 12:21 08.06.2026

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրության նախնական արդյունքները:

Վերջին հաշվարկի համաձայն՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 49,825%
  • «Ուժեղ Հայաստան» կուսակցություն – 23,281%
  • «Հայաստան» դաշինք – 9,934%
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 3,996%:

Արփինե Հովհհանիսյանը գրում է․ 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 64 մանդատ,

* «Ուժեղ Հայաստան» դաշինք՝ 29 մանդատ,

* «Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ։

Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա ձևավորում է կառավարություն և ընտրում վարչապետ։ Միաժամանակ, այն ապահովում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդի մեծամասնությունը( 3/5) , ինչը հնարավորություն է տալիս ընդունել սահմանադրական օրենքներ և ընտրել մի շարք կարևոր պաշտոնատար անձանց։ Սակայն այն չի ապահովում պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ի աջակցությունը, հետևաբար չունի Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը։ Պակասում է 6 ձայն: