27 296 արցախցի ՀՀ նոր անձնագիր է ստացել

  • 19:57 09.06.2026

«Ընդհանուր թվով ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել Ղարաբաղից տեղահաված 39 650 անձ, որից 27 296 անձի ՀՀ նախագահի հրամանագրով արդեն շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։ Մերժման դեպքեր չեն եղել»,- այս մասին այսօր Ազգային ժողովում տեղեկացրեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։

Նա ասաց, որ էլեկտրոնային կառավարման համակարգի գործարկման պահից այս տարվա հունվարի մեկից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելության աճ։ Մասնավորապես, այս տարվա հունիսի սկզբի դրությամբ այդ թիվը կազմել է 11 146։

«Ղարաբաղից տեղահանված անչափահաս անձանց թիվը կազմել է 28 հազար, որից շուրջ 12 հազար անչափահասների տրվել է ՀՀ քաղաքացիություն»,- ասաց նա։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն էլ այսօր խորհրդարանում տեղեկացրեց, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար որոշակի բարդացումներ են նախատեսվում՝ քաղաքացիության ինստիտուտի նկատմամբ հարգանք ձեւավորելու համար։ Առաջիկա ամիսների ընթացքում, նրա խոսքով, օրենսդրական փաթեթը կներկայացվի ԱԺ քննարկմանը։