Նոր Սահմանադրության հարցն առկախվեց․ ծրագրերը փոխվե՞լ են

  • 13:02 10.06.2026

Սահմանադրության փոփոխության համար ԱԺ-ի 2/3 -ն է պետք, բայց ժողովուրդը հանրաքվեի իրավունք ունի, ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։  Նա նշել է, որ Սահմանադրության տեքստն առաջիկա մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում կամբողջացնենք, “ևս մեկ քննարկում կունենանք և կորոշենք՝ պատրաստ ենք հրապարակել այն, թե ոչ”։

Հատկանշական է, որ Հայաստանում ընտրությունների ամենանախնական արդյունքների հայտարարումից հետո Բաքվում միանգամից նկատեցին, որ Փաշինյանի ուժը սահմանադրական մեծամասնություն չի ստացել, ուրեմն՝ նոր Սահմանադրության ընդունումը և “խաղաղությունն” առկախվում են։ Բաքուն չի արտահայտել որևէ կարծիք այն մասին, թե ինչ կլինի, եթե Հայաստանի հետ “խաղաղությունը” չհաստատվի և Սահմանադրությունը չընդունվի։ Բաքուն ամրապնդեց կապերը Վրաստանի և Թուրքիայի հետ, ինքը Թուրքիան խոստովանեց, որ սահմանները դեռ երկար չի բացի Հայաստանի հետ, և “խաղաղության ինստիտուցիոնալիզացիայի” մասին խոսում է միայն Փաշինյանը։ Սակայն Սրբուհի Գալյանի հայտարարությունը վկայում է, որ Հայաստանում էլ “կանգ կառնի” Սահմանադրության գործընթացը։

Փաշինյանը մինչ ընտրություններ սպառնացել էր, որ եթե ՔՊ-ն 65% չստանա, սեպտեմբերին պատերազմ կլնինի։ Արդյո՞ք Բաքուն այդքան շահագրգռված է խաղաղության պայամագրի ստորագրությամբ, և արդյո՞ք Բաքվից է կախված՝ պատերազմ սկսել թե ոչ։ Թե՞ կա “փոքր քայլերի” պայմանավորվածություն, իսկ ավելի խոշոր գործերը թողնվում է “հետո”-ի։ Չէ՞ որ Հայաստանը, նոր Սահմանադրություն ընդունելով, կհաստատի ոչ թե սեփական, այլ Ադրբեջանի և Թուրքիայի սահմանները, ինչը շատերին չի ձեռ տա։ Բացի այդ, առանձին ցերցված երկրկների սահմանների հաստատումը հնարավոր չէ առանց տարածաշրջանի նոր կառուցվածքի հաստատման։